Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց

Նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց
09.05.2025 | 20:15

Որպես ՄԱՍԿ կուսակցության վարչության անդամ՝ լիազորված եմ հայտարարելու, որ նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ)։

Վարչապետի մեր թեկնածուի անունը կհայտարարենք սույն թվականի մայիսի 20-ին:

Հովիկ ԱՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 8994

Մեկնաբանություններ